Oրհան Փամուկը հույս է հայտնել, որ Թուրքիան որքան հնարավոր շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը 2 հունիսի 2006 - 16:44 AMT PanARMENIAN.Net - «Պետք է ազատ խոսել այն մասին, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում», - հինշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը` ավելացնելով. - «Սա, առաջին հերթին, Թուրքիայի ներքին խնդիրն է, խոսքի ազատության, ժողովրդավարության խնդիր եւ վերջապես` նոր միջազգային քաղաքականության խնդիր»: Պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, Թուրքիան ե՞րբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Օրհան Փամուկը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ եւ թուրք հասարակությունը կսկսի ազատ խոսել այդ խնդրի մասին: Նշենք, որ մամլո ասուլիսի ժամանակ Փամուկը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, հայտնում է «Աատություն» ռադիոկայանը:Հիշեցնենք, որ անցյալ տարի Օրհան Փամուկի նկատմամբ դատական գործ էր սկսվել, որի պատճառ էր դարձել շվեյցարական հրատարկություններից մեկին տրված Փամուկի հարցազրույցը, որում նա հայտնել էր, որ Թուրքիայում սպանվել են երեք հարյուր հազար քուրդեր եւ մեկ միլիոն հայեր. այդ բառերը տեղական իշխանությունների կողմից ընդունվել էին որպես վիրավորանք թուքրական իշխանության նկատմամբ: 2006 թվականի սկզբում գործընթացը ընդհատվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |