30.000 եզդի պատրաստ է Հայաստան տեղափոխվել![]() 16 սեպտեմբերի 2014 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած մոտ 30 հազար եզդի պատրաստ է և ցանկանում է Հայաստան տեղափոխվել: Այդ մասին «Ժամանակ» թերթին է հայտնել եզդիների «Սինջար» ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին: Նա նշել է, որ եզդիների վերաբնակեցումն իրականացնելու համար անհրաժեշտ ուղիներ չկան, հարցը կարելի է լուծել միայն պետության բարի կամքի առկայության դեպքում: Մուրազին հայտնել է նաև, որ Թուրքիայում հայտնված եզդիները վստահ չեն, որ հալածանքների չեն ենթարկվի: «Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կպաշտպանի ծայրահեղական իսլամիստների շահերը, ինչպես դա եղավ Բաթմանում 1974 թվականին (խոսքը եզդիների ջարդերի մասին է Բաթման քաղաքի արվարձանում): Ավելի վաղ եզդիների ակտիվիստ Խդր Հաջոյանը հայտնել էր, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել եզդի փախստականներին, սակայն տեղափոխումը դժվարանում է, քանի որ Թուրքիան չի ցանկանում համագործակցել հայերի հետ այս հարցում: Պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, որ պատրաստ է ընդունել Իրաքից փախած եզդիներին և տեղավորել նրանց: Իրաքի հյուսիսում եզդիների կոմպատկտ բնակության շրջանները հայտնվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ: Գրավված տարածքներում ահաբեկիչ իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց զոհերի թիվն, ըստ նախնական տվյալների, հասել է 20 հազարի եզդիների շրջանում, տասնյակ հազարավոր եզդիներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Մի շարք արևմտյան երկրներ աջակցություն են ցուցաբերում Իրաքի զորքերին ու քրդական զինյալ կազմավորումներին, որոնք պայքարում են ԻՊ իսլամիստների դեմ: Այս պահի դրությամբ օժանդակությունը սահմանափակվում է օդային հարվածներով ու զենքի առաքումներով, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանցմամբ, սակայն ձևավորվում է միջազգային կոալիցիա ԻՊ դեմ, որին կարող է անդամակցել մոտ 30 երկիր: Վաշինգտոնը հաստատել է, որ պատրաստակամ է ռմբակոծել ԻՊ դիրքերը ոչ միայն Իրաքում, այլ նաև Սիրիայում: «Մենք հետևողականորեն կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք լինեն: Դա նշանակում է, որ ես առանց տատանվելու գործողություններ կսկսեմ ԻՊ դեմ ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում»,-ասել է ԱՄՆ նախագահ Օբաման իր հայտարարության մեջ: Photo: Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |