Քրդերը հրկիզում են թուրքական դպրոցները՝ մայրենի լեզվով ուսուցում պահանջելով

Քրդերը հրկիզում են թուրքական դպրոցները՝ մայրենի լեզվով ուսուցում պահանջելով

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում գտնվող Հաքքյարի գավառում երկու դպրոց է հրկիզվել թուրքերենով ուսուցման դեմ բողոքների շարքում:

Ինչպես հայտնում է Sabah-ը, դպրոցները վնասվել և հրկիզվել են Մոլոտովի կոկտեյլների միջոցով քրդերենով կրթություն պահանջող երիտասարդների ցույցի ժամանակ: Դպրոցներից մեկը, որտեղ երեխաները քրդերեն էին սովորում առանց կրթության նախարարության թույլտվության, իշխանությունները նախօրեին փակել էին: Վերջին միջադեպից մի քանի օր առաջ այրվել է ևս չորս թուրքական դպրոց:

Թուրքական ԶԼՄ-ներում լայնորեն գովազդվում է 2014-ից սկսած քրդերենով ուսանելու թույլտվությունը՝ մի խնդիր, որի լուծման համար քրդերը պայքարում են արդեն տասնյակ տարիներ: Իսկ իրականում, ինչպես հայտնում է բլոգեր Ալիյա Ալբայրակը Wall Street Journal-ի էջերին, 15 միլիոն քրդերի համար բացվել է 3 մասնավոր դպրոց, որտեղ 300 մարդ է սովորում: Քրդերին նման իրավիճակը, բնականաբար, չի գոհացնում՝ ամենամեծ ազգային փոքրամասնությունը պահանջում է, որ մայրենիով ուսուցումն ապահովվի պետական միջոցներով: »Մենք հարկեր ենք վճարում և դպրոցներ ենք պահանջում մեր փողերի դիմաց»,-ասում է Դիլեկ Ասդանը, քրդական ՈԿԿ-ներից մեկի առաջնորդը: «Մասնավոր դպրոցները ելք չեն, դրանք հասանելի են միայն վերնախավին»,-ասել է նա, նկատի ունենալով աղքատությունը քրդական շրջաններում:

Ակտիվ բախումներ սկսվեցին, երբ ոստիկանությունը ուժ կիրառեց ամբոխի դեմ, որը սեպտեմբերի 15-ին հավաքվել էր վերոնշյալ քրդական երեք դպրոցներից մեկի բացմանը: Տեսնելով, որ խնդրի լուծումը փիարի է վերածվել ու հալածանքի, քրդերը գործի են դրել քարերն ու Մոլոտովի կոկտեյլները:

Քուրդ ուսուցիչները, հավանաբար, հասկանում են իրենց աշակերտների տրամադրությունները: «Պետությունը դեռևս «մեկ դրոշ, մեկ ազգ, մեկ լեզու» կատեգորիաներով է առաջնորդվում: Մենք՝ ոչ»,-հայտրարարել է նրանցից մեկը Al-Monitor-ին:

Թուրքական կողմն, իր հերթին, փորձում է բողոքներն ու բախումները ներկայացնել որպես անկախության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության սադրանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---