Երեւանում ավարտվել է Արամ Խաչատուրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվեց Արամ Խաչատուրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը, որն անցնում էր մայիսի 30-ից հունիսի 6-ը: Մրցույթին մասնակցել են 16-ից 32 տարեկան թավջութակահարներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Թուրքիայից եւ Մեքսիկայից: Ժյուրիի կազմում էին Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), Վոլֆգանգ Բեթհերը (Գերմանիա), Իվան Մոնիգետտին (Շվեյցարիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ), ժյուրիի նախագահն էր Տիգրան Մանսուրյանը (Հայաստան): Մրցույթի արդյունքում, առաջին տեղին է արժանացել Նարեկ Հախնազարյանը Հայաստանից, երկրորդ մրցանակները ստացել են Ռուսլան Վիլենսկին (Լատվիա) եւ Ինդիրա Ռահմատուլլան (Թուրքիա), երրորդ մրցանակակիրներ են դարձել Տիգրան Մուրադյանը (Ռուսաստան) եւ Սերգեյ Կոսեմյանը (Հայաստան): Այսօր «Արամ Խաչատուրյան» համերգասրահում տեղի կունենա մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը եւ Գալա-համերգը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---