Ասաֆ Հաջիեւ. Վաղ թե ուշ Երեւանի եւ Բաքվի միջեւ համագործակցություն կհաստատվի

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՍՏՀԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, որը մասնակցում է ՍՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ նիստին: «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատերազմական վիճակում են: Քանի դեռ պատերազմը չի դադարել, անիմաստ է խոսել որեւէ համագործակցության մասին»,-գտնում է նա:



Միեւնույն ժամանակ Ա.Հաջիեւը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերձավոր հարեւաններ են, եւ վաղ թե ուշ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, համագործակցությունը երկու երկրների միջեւ կհաստատվի: Ա.Հաջիեւը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հույս կա, որի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---