Զորի Բալայանին վերագրվող «Մեր հոգու հարությունը» գիրքը գոյություն չունի 7 հունիսի 2006 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական կայքերում հաճախ հիշատակվում է «Մեր հոգու հարությունը» գիրքը, որի հեղինակն է, իբր, հայ գրող Զորի Բալայանը: Գիրքը պատմում «Խոջալուի դեպքերի մասին»: Pan ARMENIAN.Net-ը հրատարակում է այժմ Կիլիկիա առագաստանավում գտնվող Զորի Բալայանի նամակը այս հրապարակումների հետ կապված ինֆորմացիայի կապակցությամբ:«Կիլիկիա» առագաստանավի տախտակամած անդադար զանգում են ծանոոթներ եւ անծանոթներ եւ հարցնում, արդյոք ես ունեմ «Վանաձոր» հրատարակչությունում լույս տեսած «Մեր հոգու հարությունը» վերնագրով գիրք: Բանն այն է, որ արդեն երկու տարուց ավել է, ինչ ինտերնետում հայտնվում է միեւնույն կեղտոտ տեղեկատվությունը, որտեղ մեջբերվում է, մեղմ ասած, ցնորված անհեթեթություն, իբրթե իմ գրքից: Ես չեմ ցանկանում իջնել այն մարդկանց մակարդակին, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ նման կեղծ մեջբերումներով իրենք առաջին հերթին վարկաբեկում են իրենց ժողովուրդը: Ես պահանջում եմ բոլորից, ովքեր ըստ տրամաբանության այդպիսի դեպքերում պարզապես պարտավոր են կատարել գրողի իրավունքները ոտնահարող նմանատիպ ելույթների հետաքննություն, գոնե մեկ անգամ ցույց տալ ընթերցողին վերն անվանված գիրքը: Եթե այն գոյություն ունի իրականում, ապա դա այլ հարց է: Ես բացարձակ վստահ եմ եւ համոզված եմ, որ մարդու իրավունքները դա դատարկ հնչյուն չէ, այլ մեր կյանքի անհրաժեշտ իրողություն եւ դրանք պարտավոր են պաշտպանել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |