«ԱրմՍվիսԲանկ»-ն ու ՎԶԵԲ-ը $5 մլն համարժեք դրամի ՓՄՁ վարկավորման պայմանագիրն են կնքել 1 հոկտեմբերի 2014 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «ԱրմՍվիսԲանկ»-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրն են կնքել: «ՓՄՁ վարկավորման» ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել 300 մլն ՀՀ դրամ գումարը չգերազանցող մինչև 14% տարեկան տոկոսադրույքով դրամային վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 250-ը: Պայմանագրի շրջանակում վարկերը տրամադրվում են հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև գործունեության ընդլայնման և զարգացման նպատակով: Վարկավորման այս պայմանագիրը Բանկին հնարավորություն կընձեռի ավելացնել փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները՝ առաջարկելով հաճախորդներին շուկայում առկա տոկոսադրույքներից համեմատաբար ցածր տոկոսադրույքով դրամային վարկեր: ՎԶԵԲ-ն ու «ԱրմՍվիսԲանկ»-ը սկսել են գործակցել դեռ 2010-ին ու հենց այդ ժամանակ էլ «ՓՄՁ վարկավորման» ծրագրի շրջանակում կնքել են առաջին պայմանագիրը՝ 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: Բացի այդ, ՎԶԵԲ-ը Բանկի համար «Առևտրի ֆինանսավորման ծրագրի» շրջանակում հաստատվել էր նաև 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը գործակցության ընթացքում եռապատկվել է և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար: Որպես ՎԶԵԲ-ի հետ գործակցության զարգացման հավաստիացում՝ 2014-ի հուլիսին ՎԶԵԲ-ն «ԱրմՍվիսԲանկ»-ին «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ է շնորհել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |