Թուրքիայի գլխավոր շտաբի պետը գործի կդնի բանակը, եթե թուրքական էքսկլավը Սիրիայում գրոհեն

Թուրքիայի գլխավոր շտաբի պետը գործի կդնի բանակը, եթե թուրքական էքսկլավը Սիրիայում գրոհեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Նեզդեթ Օզելը դիմել է ուղերձով զինվորներին, որոնք պահպանում են Սիրիայում շահ Սուլեյմանի դամբարանը, որը թուրքական տարածք է համարվում:

Ըստ Hurriyet-ի, Օզելը հայտնել է, որ բանակը կսատարի, եթե դամբարանի վրա գրոհ ձեռնարկվի: «Դուք հիանալի եք կատարում ձեր առաքելությունը, և չպետք է մոռանաք, որ մենակ չեք, ձեր թիկունքում Թուրքիայի 76 միլիոն քաղաքացիներն են»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսլամիստները գերեվարել են դամբարանը հսկող 20 թուրք զինվորների, սակայն, տեղեկությունը չհաստատվեց:

Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 40 կմ հեռավորության վրա, «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքում:

2014-ի մարտին Քեսաբի իրադարձություններից հետո համացանցում զետեղվեց Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն, բանակի գեներալ Յաշար Գյուլերը:

Ձայնագրության մեջ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտնում է վարչապետ Էրդողանին, որ Սուլեյման շահի դամբարանը հնարավորություն է Սիրիա ռազմական ներխուժման համար: Հաքան Ֆիդանին պատկանող ձայնը պնդում է. «Եթե անհրաժեշտ է, ես չորս մարդ կուղարկեմ Սիրիա ու հրթիռներ կարձակեմ Թուրքիայի վրա՝ պատրվակ ստեղծելով պատերազմի համար: Մենք հարձակում կգործենք Սուլեյմանի դամբարանի վրա»: Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: «Մեր զինված ուժերը պատրաստ են զանկացած զարգացումների»,-ասել է նախարարը:

Համարվում է, որ ձայնագրության արտահոսքը և զետեղումը Youtube-ում կանխեց թուրքական ներխուժումը Սիրիա: Այդ միջադեպը առիթ հանդիսացաv Թուրքիայի տարածքում Youtube-ի ժամանակավոր արգելափակման համար: Չi բացառվում, որ արտահոսքին իր նպաստն է բերել նուրսիստների խմբավորումը Գյուլենի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---