Ռենո. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Փարիզում վստահության հաստատման ուղիներ են փնտրելու

Ռենո. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Փարիզում վստահության հաստատման ուղիներ են փնտրելու

PanARMENIAN.Net - Փարիզն ու Բեռլինը մեծ հույսեր են կապում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում նախատեսվող հանդիպման հետ:

Երկու երկրի նախագահների հանդիպումը, ինչպես նախատեսվում է, կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ին:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելու հույս ունի:

«Իր տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտությունը, որպեսզի ներկայացվեն ու մշակվեն գործիքները, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը՝ հետապնդելով հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքնի նպատակ ու բացառելով խաղաղ բնակչության ու զինվորականների շրջանում զոհերը»,- նշել է Ռենոն, հաղորդում է Armenia Today-ը:

Նրա խոսքով, պետք է հարցի երկարաժամկետ լուծում գտնել ու հիմնվել ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքների վրա, և հենց այս երեք սկզբունքների հիման վրա կոնֆլիկտի կարգավորումն էլ լինելու է Փարիզի հանդիպման հիմնական թեման:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն էլ իր հերթին նշել է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում առաջխաղացումն անհնար է:

«Շատ կարևոր է, որ հանդիպեն որոշումներ կայացնող անձինք: Թեպետ ղարաբաղյան հարցում երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հաճախ հնչում, սակայն օգուտ կա. 20 տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը», - ասել է դեսպանը, հաղորդում է Aysor.am-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:

Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---