Կրակոցներ Կանադայի խորհրդարանում. Հարձակվողը սպանված է, հանցակիցներին որոնում են23 հոկտեմբերի 2014 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձը կրակ է բացել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ ազգային հուշահամալիրի պատվո պահակախմբի ուղղությամբ, որից հետո ներխուժել է խորհրդարանի շենք: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պատվո պահակախմբի զինվորը, խորհրդարանի պահակախմբին հաջողվել է ոչնչացնել հրաձիգին կրակոցներից անմիջապես հետո: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը բարեհաջող տարհանվել է շենքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կանադայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել են մի քանի կասկածյալների մասին: Նա հստակեցրել է , որ այժմ ոստիկանությունն որոնում է նրանց: «Օտտավայի ոստիկանությունը հայտարարում է, որ մի քանի կասկածյալներ են որոնվում»,-հայտնում է Կոմերսանտը: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել փողոց դուրս գալուց և չմոտենալ պատուհաններին: Ինչպես հայտնում է ABC-ն France Presse-ի վրա հղումով, ենթադրվող հանցակիցը կարող է լինել խորհրդարանի շենքի տանիքին: Պատահարից մի օր առաջ Կանադայում բարձրացվել էր ահաբեկչական գործողությունների վտանգի մակարդակը՝ ցածրից մինչև միջին, գրում է Reuters-ը: Իսկ հոկտեմբերի 20-ին ոստիկանները ոչնչացրել էին մեքենայով երկու զինծառայողների վրաերթի ենթարկած պատանուն: Ավելի ուշ պարզվեց, որ ահաբեկչական գործողություն կատարած երիտասարդը Մարտեն Ռուլո Կուպորն է, որը միջադեպից առաջ իսլամ էր ընդունել և պատրաստվում էին մեկնել Թուրքիա: Իրավապահներին էին դիմել նրա ընտանիքի մտահոգված անդամները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |