Ադրբեջանը կարող է համաձայնվել «Տրիեստի տարբերակի» հետ

PanARMENIAN.Net - Թվում է` Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկրորդ պլան է մղվում, եւ նույնիսկ երրորդ պլան ադրբեջանական հասարակության առաջնակարգ հարցերի համակարգում, ասվում է Բաքվի «Զերկալո» թերթի խմբագրական հոդվածում: Հակառակ դեպքում, գտնում է հոդվածի հեղինակը, ադրբեջանական հասարակությունը անուշադրության չէր մատնի երկրի արտգործնախարարի հայտարարությունը` հնչած անցյալ շաբաթ` Բուխարեստում երկու երկրների նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ «խաղաղ կարգավորման հույսը պահպանվում է եւ պատրաստվում ենք շարունակել մեր ջանքերը այդ ուղղությամբ»: Միեւնույն ժամանակ, Է. Մամեդյարովը նշեց, որ տնտեսական ինքնավարության հարցում ադրբեջանական կողմը չի բացառում Տրիեստի տարբերակի կիրառումը, որը եւս լայն ինքնավարություն է ունեցել:



«Տրեստի ազատ տարածքի» Կանոնադրության համաձայն Ազատ տարածքի ամբողջականությունն ու անկախությունը ապահովվում են Միավորված Ազգերի Միության Անվտանգության Խորհրդի կողմից: Ազատ տարածքը կունենա իր դրոշն ու զինանշանը: Ազատ տարածքի կառավարումը իրականացնելու է նահանգապետը, Կառավարության խորհուրդը, Ազգային ժողովը, որ ընտրվելու է Ազատ տարածքի ժողովրդի կողմից եւ դատական գերատեսչությունը: Նահանգապետը նշանակվելու է ՄԱԿ ԱԽ-ի կողմից Յուգոսլավիայի եւ Իտալիայի կառավարությունների հետ խորհրդատվություններից հետո: Նա չի կարող լինել Յուգոսլավիայի, Իտալիայի կամ Ազատ տարածության քաղաքացի: Նահանգապետը իրավունք կունենա արգելել ուժի մեջ մտնել արտաքին քաղաքկանության այն պայմանագրերին եւ համաձայնագրերին, որոնք ըստ իր կարծիքի հակասում են Ազատ տարածքի Սահմանդրությանն ու Կանոնադրությանը եւ օրենքներին: Ազատ տարաքծը կունենա իր սեփական դրամային համակարգը: Ազատ տարածքը կազատվի իտալական պետությանը պարտք վճարելուց:



«Խաղաղ համաձայնագրի բոլոր կետերը, այդ թվում մեզ հետաքրքրող «Տրիեստի ազատ տարածքի» ստեղծման մասով, հիմնված են «ստեղծված իրականության վրա», ինչին այդքան հաճախ հղում է կատարում հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծում է, երբ պնդում է, որ Տրիեստի տարբերակը ենթադրում է լայն ինքնավարություն: Եթե պաշտոնական Բաքուն համաձայնի այդ տարբերակի օգտագործմանը ղարբաղյան հակամարտության հարցում, ապա դա նշանակում է Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իշխանությունից: Բանակցություններին մոտ գտնվող որոշ շրջանակներ ասում են, որ պաշտոնական Բաքուն պնդում է, որ «նահանգապետը» նշանակվի Ադրբեջանի եւ ազատ տարածքի իշխանությունների ու խաղաղ համաձայանգրերի երաշխավոր հանդիսացող միջազգային կամզակերպությունների հետ խորհրդատվություններից հետո: Այսինքն, պաշտոնական Բաքվում ցանակնում են գոնե որոշակի իշխանություն ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Մեծ Բրիտանիայի եւ իր մի շարք նախկին գաղութների օրինակով»,- ամփոփում է հոդվածի հեղինակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---