Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը դեռեւս հայտնի չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունը դեռեւս տեղեկատվություն չունի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի Փարիզում կայացած բանակցությունների վերջին փուլի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր համդիպման մասին: «Սակայն ոչ ժամկետը, ոչ էլ հանդիպման տեղը դեռեւս որոշված չեն»,-ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---