Հիմնավորվեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Բաքվի մտադրությունների անլրջության վերաբերյալ մտավախությունները

PanARMENIAN.Net - «Հայերի ու միջազգային հանրության մտավախությունը, որ Ադրբեջանի իշխանությունների խաղաղություն հաստատելու վերաբերյալ մտադրությունը իրականում լուրջ չի` ամրագրվեց: Ի վերջո, նրանց կազմակերպված, զինված պատասխանը ինքնորոշման խաղաղ պահանջներին 20 տարի առաջ խորհրդային տարածության վրա էթնիկ զտման առաջին փորձն էր»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի բացման նիստին: Անդրադառնալով հայկական խաչքարերի ոչնչացմանը Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատանը` Օսկանյանը նշել է, որ այդ հողերում, որոնք այսօր Ադրբեջանին են պատկանում, դարեր շարունակ բնակված հայերի հիշողության ու ոգու այս պղծումը, ցինիկ է եւ վտանգավոր: «Այն հսկայական, նրբակերտ, իր տեսակում եզակի խաչքարերը, որոնք եւ քանդակներ էին, եւ գերեզմանաքարեր, այժմ չկան. 2000 միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին ընդամենը մի քանի ամիս առաջ: Այսօր չկան գերեզմանների տեղերը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վ.Օսկանյանը նշել է, որ նույնիսկ այսօր` 21-րդ դարում, հայ ժողովուրդը ստիպված է անօգնական դիտել, թե ինչպես էին ոչնչացվում մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային նմուշները: «Խաչքարների կազմակերպված ոչնչացումը տեղի ունեցավ մի վայրում, ուր այսօր ոչ մի հայ չի ապրում, եւ որը հեռու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց` վկայում է այն բանի մասին, որ ոչ Ադրբեջանի մեթոդները եւ ոչ էլ մտադրությունը չեն փոխվել: Մշակույթի ու պատմության նման անգութ ոչնչացումը ի չիք է անում նաեւ փոխվստահությունն ու խաղաղությունը»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ասուլիսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---