Ռեկորդային անկումից հետո նավթի սակագները կայունացել են

Ռեկորդային անկումից հետո նավթի սակագները կայունացել են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Brent տեսակի նավթի գինը կայունացավ մեկ բարելի դիմաց 72,0 դոլարի սահմանում, WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 3,65 տոկոսով՝ մինչև 68,66 դոլար, հայտնում է Reuters գործակալությունը:

Դրանից մեկ օր առաջ Brent տեսակի նավթի գինը նվազել էր մինչև 67,53 դոլար, WTI տեսակինը՝ մինչև 63,72 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Reuters-ը:

Ընդհանուր առմամբ, 5 ամսում նավթի սակագինը նվազել է մոտ 40 տոկոսով: Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---