ԱՄՆ-ին ձեռնտու է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը

PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ԱՄՆ-ին ձեռնտու է երկու երկրների հարաբերությունների բարելավումը, ինչպես նաեւ դա ձեռնտու է Հայաստանին Թուրքիայի հետ: Ամերիկան լրջորեն դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այդ հարցը հիմնականներից մեկն է հայ-թուրքական խորհրդատվությունների ժամանակ: «Ես կարծում եմ, որ բարելավումը ձեռնտու է Հայաստանին, ավելի շատ, քան Թուրքիային»,- ասել է Սաֆրաստյանը:



Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա , թուրքագետի կարծիքով, դրանք կարելի է բնորոշել որպես աշխարհառազմավարական հաշտություն, որը կարող է ավարտվել համաձայնագրի ստորագրումով: «Այսօր իրավիճակը Հարավային Կովկասում նման է գործերի դրությանը 1917 թվականի դեկտեմբերին: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան: Իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ն: Օգտագործելով Իրանի գործոնը` Թուրքիան մեծացնում է ազդեցությունը ԱՄՆ-ի օգնությամբ: Ռուսաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունում շատ բան կախված է նրանից, թե ով կփոխարինի Պուտինին: Եթե դա լինի նրա խառնվածքի տեր մարդ, գերակայությունները կպահպանվեն: Իսկ եթե ուրիշ մեկը լինի, պարզ չէ` կմնա՞ն Հայաստանի ռազմակայանները, կմնա՞ն աշխարաքաղաքական գերակայությունները: Ես չեմ բացառում, որ կարող է կատարվել օլիգարխների վերադարձ»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---