Երեւանում կգանգնեցնեն Սոչիի մերձակայքում ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի նիստ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը զեկուցել է, որ կենտրոնական գանձապետական բաժանմունքում բացված հաշվեհամարին կուտակվել է 88 մլն 461 հազար դրամ: Հանձնաժողովը որոշել է այդ գումարից 85 մլն դրամը տրամադրել ինքնաթիռի աղետից զոհված ուղեւորների հարազատներին` յուրաքանչյուր զոհվածի համար լրացուցիչ (ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից արդեն իսկ տրամադրված 1,5 մլն դրամից բացի) 1 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշվել է նաեւ 2 մլն դրամ տրամադրել ավիավթարից զոհված Վրաստանի երկու հայազգի քաղաքացիների հարազատներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն, նկատի ունենալով, որ Վրաստանի կառավարությունն այդ նպատակով նրանց աջակցություն չի տրամադրել:



1 մլն 400 հազար դրամ կհատկացվի Երեւանում` ինքնաթիռի աղետից զոհված ուղեւորների հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծման աշխատանքներին: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ հուշարձանը նախատեսվում է կառուցել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ: Ըստ նրա, ստեղծվել է նաեւ համապատասխան հանձնաժողով` հուշարձանի նախագծման մրցույթի կազմակերպման համար:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---