Պորոշենկոն կոչ է արել Ռուսաստանին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Պորոշենկոն կոչ է արել Ռուսաստանին փակել Ուկրաինայի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն այցով գտնվում է Ավստրալիայում, կոչով դիմել է Ռուսաստանի իշխանություններին, հորդորելով դուրս բերել զորքերն Ուկրաինայի տարածքից և փակել ռուս-ուկրաինական սահմանը: «Դուրս բերեք խնդրեմ զորքերն իմ տարածքից…Փակեք սահմանը: Եվ ես խոստանում եմ, որ եթե դուք փակեք սահմանը, ապա մեկ-երկու, երեք շաբաթում Ուկրաինայում խաղաղություն ու կայունություն կհաստատվի: Ամեն ինչ շատ պարզ է»,-ասել է Պորոշենկոն Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է BBC-ին:

Սեպտեմբերին Պորոշենկոն դիմեց Ռուսաստանին նմանատիպ կոչով՝ ելույթ ունենալով ամերիկյան Ատլանտյան խորհուրդ փորձագիտական կազմակերպությունում, հիշեցնում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում սեպտեմբերին նա ասել է բառացի գրեթե նույնը:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Աշնանը Մինսկում Կիևն ու ինքնահռչակ հանրապետությունները հրադադար կնքեցին: Ըստ Մինսկի պայմանավորվածությունների, երկու կողմերը պետք է հետ քաշեին հրետանին 30 կմ, ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգությունը հրետակոծություններից պաշտպանելու համար: Սակայն, փաստացի պայմանավորվածությունները չեն պահպանվում: Անցած ժամանակահատվածում հրադադարը բազմիցս խափանվել է երկու կողմից, այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---