Երեւանում ՌԴ դեսպանատանը սգո մատյան է բացվել ռուս դիվանագետների սպանության կապակցությամբ

PanARMENIAN.Net - Բաղդադում ահաբեկիչների ձեռքից Իրաքում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ողբերգական մահվան կապակցությամբ, հունիսի 30-ին` 11:00-ից 17:00, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Սգո մատյան է բացված լինելու` ցավակցությունների համար: Հիշեցնենք, որ Իրաքում ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցներ Ֆյոդոր Զայցեվը, Րինատ Ագլիուլինը, Անատոլի Սմիրնովը եւ Օլեգ Ֆեդոսեեւը անհայտ անձանց կողմից հունսի 3-ին առեւանգվել են Բաղդադում ՌԴ դեսպանատան ավտոմեքենայի վրա կատարած հարձակման ժամանակ:



Հունիսի 19-ին Իրաքի իսլամական խմբավորում «Մոջահեդդին Շուրան», որ կապված է «Ալ-Քաիդայի» հետ, ինտերնետային կայքերից մեկում պահանջ-ուլտիմատում էր ներկայացրել Ռուսաստանին` իր վրա վերցնելով դիվանագետների առեւանգման պատասխանատվությունը: Ուլտիմատումում ահաբեկիչները Ռուսաստանի դեմ կտրուկ պայման էին դնում, որ վերջինս 48 ժամվա ընթացքում պետք է դուրս բերի իր զորքերը Չեչնյայից եւ ազատ արձակի բոլոր մահմեդական բանտարկյալներին, որ պահվում են ռուսական բանտերում: Հակառակ դեպքում, ահաբեկիչները խոստացել էին սպանել Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Հունիսի 21-ին իսլամական կայքերից մեկում ինֆորմացիա տեղադրվեց, որ ռուս պատանդները սպանված են: Հունիսի 25-ին ծայրահեղականները ինտերնետում տեղակայեցին դիվանագետների հանդեպ կատարած ոճրագործության տեսագրությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---