Մեծ ութնյակը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին

PanARMENIAN.Net - Արտգործնախարարները հաստատել են, որ Մեծ ութնյակը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Այդ մասին ասվում է Մեծ ութնյակի նախագահի հայտարարության մեջ, որը նա արել է Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում: «Մենք ընդգծել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրան հնարավոր լինի հասնել արդեն այս 2006 թվականին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կամք դրսեւորել եւ համաձայնության հասնել այս հարցի շուրջ ընթացիկ տարում եւ պատրաստել իրենց ժողովրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---