ԱՄՆ-ը հասկանում են, որ էներգետիկ անվտանգությունը Հայաստանի կարեւորագույն խնդիրն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մշակման հարցում, երեկ Երեւանում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «ԱՄՆ-ը հասկանում են, որ էներգետիկ անվտանգությունը Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Ըստ նրա, ԱՄՆ-ը գիտակցում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման եւ էներգամատակարարման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը եւ գիտի, որ այս հարթությունում քննարկվող տարբերակներից մեկն էլ նոր ատոմակայանի կառուցումն է: Ջոն Էվանսը հայտարարել է, որ նոր ատոմակայանի կառուցման ծրագրում ԱՄՆ կան միջազգային դոնորների մասնակցությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում ՀՀ ռազմավարության լիարժեք ընկալման հնարավորությամբ եւ գործող ատոմակայանի փակման աշխատանքների իրականացման ընթացքով: ԱՄՆ դեսպանն առաջարկել է Հայաստանին քննարկել նաեւ այն հարցը, թե ինչպես կազդի Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումը Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացիայի եւ արտադրված էլեկտրաէներգիայի իրացման նոր շուկաներ հայտաբերելու վրա, հայտնում է Iragir.am կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---