ՌԴ-ում արտասահմանյան մեքենաների վաճառքը դադարեցվել է, Apple-ի առցանց խանութը չի գործում

ՌԴ-ում արտասահմանյան մեքենաների վաճառքը դադարեցվել է, Apple-ի առցանց խանութը չի գործում

PanARMENIAN.Net - Ռուսական շուկայում արտասահմանյան արտադրության մեքենաների պակաս է առաջացել, տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն՝ դիլերական ընկերություններում իր աղբյուրներին հղումով: Դիստրիբյուտորները դադարեցնում են մեքենաների առաքումները դիլերներին, իսկ նրանք, իրենց հերթին, դադարեցնում են վաճառքը բնակչության համար: Ըստ «Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալների, դեկտեմբերի սկզբից ավտոմեքենաներ արտոդրող 23 ձեռնարկություն բարձրացրել էր գները, գրում է Լենտա.ռու-ն:

Ըստ թերթի, BMW-ն դեկտեմբերի 16-ին տեղեկացրել է դիլերներին, որ անհրաժեշտ է երկու օրվա ընթացքում վճարել պայմանագրով ամրագրված ավտոմեքենաների համար: Jaguar Land Rover ներկայացուցչությունը դեկտեմբերի 19-ից դադարեցնում է առաքումները Ռուսաստան մինչև գների վերահաշվարկը: Ընդ որում ընկերությունը նոյեմբերին արդեն ինդեքսավորել էր գները մոտ 15 տոկոսով:

Ռուբլու փլուզման պատճառով երեք խոշոր դիլեր՝ «Major»-ը, «Ավիլոնն» ու «Տրանստեխսերվիսը» լիովին դադարեցրել են վաճառքը: «Վաճառքի դադարեցումը ժամանակավոր միջոց է, կապված նրա հետ, որ մեզ մոտ էլ է իրավիճակն անկանխատեսելի գների առումով»,-հայտարարել է «Տրանստեխսերվիսի» գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Զուբարևը: Ընկերությունը տեղեկություն է ստացել գների վերանայման մասին և ստիպված էր դադարեցնել վաճառքը, որպեզի ավտոմեքենաները չվաճառի արտադրողի գնից ցածր գնով, հավելել է Զուբարևը: «Այս պայմաններում իմաստ չունի վաճառել այն ամենն, ինչ մնացել է: Շուկայում դեֆիցիտ է, վաճառվում են նույնիսկ այն մեքենաները, որոնց գինն արդեն բարձրացել է»,-մեջբերում է «Վեդոմոստին» Auto-dealer.ru-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դացկիվի խոսքը:

Մինչդեռ դեկտեմբերի 16-ից մոտավորապես 19.00-ից դադարեցրեց աշխատանքը Ռուսաստանում գործող Apple-ի առցանց խանութը: Ըստ Bloomberg-ի, «շատ ուժեղ է ռուբլու տատանումը»: Apple-ի մամուլի ծառայությունը հետևյալ մեկնաբանությունն է տալիս. «Մեր առցանց խանութն այժմ անհասանելի է, քանի որ վերանայվում են գները: Մենք ներողություն ենք խնդրում հաճախորդներից»:

Հերթական վերագնահատումը տրամաբանական է թվում. ռուբլու ընթացիկ փոխարժեքով Apple-ի սմարթֆոնները Ռուսաստանում ավելի էժան են, քան Եվրոպայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Հարցն այն է, թե որքանով կբարձրանան գներն այս անգամ և արդյո՞ք դա վերջին թանկացումը կլինի, գրում է 42.tut.by-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---