Բաքվում G8-ի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը «խզբզոց» են անվանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը թերահավատորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ուղված «մեծ ությակի» հայտարարությանը: «Եթե նայենք Մինսկի գործընթացի պատմությանը, այդպիսի տասնյակ հայտարարություններ են եղել, եւ դրանք բոլորը հոյակապ են գրված, դրանցում հոյական գաղափարներ կան: Սակայն խոսքը ոչ թե թղթի վրա րվցախ խզբզոցների մասին է, այլ իրական արդյունքների»,- լրագրողներին հայտարարել է Վ. Սադիխովը: «Հերթական հայտարարությունը շատ լավ է: Մենք այն կդնենք նմանատիպ հայտարարությունների հետ նույն թղթապանակում եւ կպահենք»,- ասել է նա եւ ընդգծել է, որ կարգավորման գործընթացի համար պատասխանատվությունը ընկած է ոչ միայն նախագահների, այլեւ այդ գործընթացը վարող միջազգային կազմակերպությունների ուսերին:



«Եւ' Ադրբեջանը եւ' Հայաստանը հանդիսանում են այդ կազմակերպությունների անդամներ, որոնցում հայտնվելով, մենք պարտավորությունների հետ մեկ տեղ նաեւ ստացել ենք իրավունքներ: Այդ պատճառով պետք է ակտիվացնել նաեւ այդ կազմակերպությունների գործնեությունը, որպեսզի դրանք պաշտպանեն իրենց անդամների իրավունքները»,- ասել է Վ. Սադիխովը, հայտնում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ արտգործնախարարները հաստատել են, որ G8-ը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Այդ մասին ասվում է G8-ի նախագահի հայտարարության մեջ, որը նա արել է G8-ի արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում: «Մենք ընդգծել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրան հնարավոր լինի հասնել արդեն այս 2006 թվականին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կամք դրսեւորել եւ համաձայնության հասնել այս հարցի շուրջ ընթացիկ տարում եւ պատրաստել իրենց ժողովրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---