Հուլիսի 7-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան 6 հուլիսի 2006 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 7-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` Բաթումիում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ: Հանձնաժողովի նիստում կքննարկվեն նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, երկկողմ տնտեսական համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարային ուղղություններին, այդ թվում` գյուղատնտեսության, էներգետիկայի, մաքսային, տրանսպորտի եւ կապի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Խրիմյանը, ԱԺ պատգամավորներ: Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կայցելի նաեւ Բաթումի մի շարք ձեռնարկություններ, առեւտրածովային նավահանգիստ: Այցը կավարտվի հուլիսի 10-ին, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |