Թուրքիայում բացվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

PanARMENIAN.Net - Ջեյհանում` Թուրքիայի միջերկրական ափին, տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի բացման հանդիսավոր արարողությանը: Նավթամուղը համարվում է ռազմավարական նշանակության կարեւոր էներգետիկ միջանցք, որը միացնում է Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի նախագահները:

1776 կմ երկարությամբ նավթամուղն անցնում է երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով: Ամեն տարի այդ նավթամուղով համաշխարհային շուկա կարելի է հանել 50 մլն տոննա կասպյան նավթ` մոտ միլիոն բարել օրեկան: ԲԹՋ-ով կառաքվի ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ ղազախական նավթը, որի արդյունքում կնվազի այդ երկրների էներգետիկ կախվածությունը ռուսական խողովակաշարային ցանցից: Անկարայում հուսով էին, որ ԲԹՋ-ի բացման արարողությանը ներկա կլինեն Ջորջ Բուշը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը, սակայն նրանք չեն ժամանել: Ըստ արեւմտյան դիվանագետների, Վաշինգտոնն ու Լոնդոնը ժամանակին չեն տեղեկացվել, եւ այդ երկրների նախագահներն արդեն ծրագրված հանդիպումներ ունեն Սանքտ Պետերբուրգում, «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում:



32 երկրների ներկայացուցիչները կուղղվեն դեպի Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի անունը կրող տերմինալը: Նախագահները կժամանեն մոտակայքում գտնվող «Ինջիրլիկ» ամերիկյան ռազմա-օդային բազա: Դեպի Ջեյհան տանող ճանապարհները, զարդարված են Ադրբեջանի եւ Վրաստանի դրոշներով, արդեն վերցված են հատուկ վերահսկողության տակ: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի գազատարի զուգահեռ ճյուղը, որն անցնում է նույն երթուղով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---