Պենտագոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է խթանի սպառազինության նորարարական մշակումները

Պենտագոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է խթանի սպառազինության նորարարական մշակումները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է մեծ ուշադրություն դարձնեն սպառազինության նորարարական մշակումներին, հաշվի առնելով Չինաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների աճող հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը Վաշինգտոնում Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում կայացած ասուլիսում հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներս, պետք է համակարգենք ջանքերն ու գործակցենք, օգտագործենք հնարավորությունները, ստիպենք կազմակերպություններին ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, հայեցակարգերում, ռազմական գործողությունների փորձարկումներ անել»,-ասել է Ուորքը՝ հորդորելով դաշինքի անդամներին երկրի եկամուտների 2 տոկոսը ծախսել պաշտպանության ոլորտի վրա:

Ըստ Ուորքի, Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն մեկ թշնամի ուներ, սակայն այսօր երկիրը բախվում է մի քանի պոտենցիալ հակառակորդների հետ, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան ու Իրանը, ուստի «իմաստ չունի մշակել ունիվերսալ պատասխան ռազմավարություն»:

«Մենք աշխատում ենք հզորացնելու համար ճգնաժամերի ժամանակ արագ գործելու ՆԱՏՕ-ի ունակությունը, ներառյալ արագ արձագանքման ուժերի հզորացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների ու հնարավորությունների բարելավումը՝ արագ աջակցություն ստանալու նպատակով»,-ասել է Ուորքը:

Նախորդ տարվա նոյեմբերի 16-ին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարեց այսպես կոչված «Պաշտպանական նորարարությունների նախաձեռնության» գործարկման մասին:

«Մի դարաշրջան է գալիս, երբ ԱՄՆ-ն կորցնում է միանձնյա տիրապետումը առանցքային ռազմական ոլորտներում, և մենք պետք է մեր նվաճումները պահպանելու, որոշ տեղերում նաև ընդլայնելու, նոր ու արդյունավետ միջոցներ գտնենք»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ մեր օրերում սպառազինության բարդ տեսակները, որոնք նախկինում միայն զարգացած երկրներն ունեին, ունեն նույնիսկ այնպիսի պետություններ, ինչպիսին Հյուսիսային Կորեան է: Նախարարը հայտարարեց, որ Պենտագոնը մտադիր է նոր լուծումների մշակման երկարաժամկետ նախագիծ սկսել այնպիսի առանցքային տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, եռաչափ տպագրությունը և այլն: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կօգտագործվեն բուհերն ու մասնավոր հատվածը:

Նույն օրը ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահի տեղակալ, ծովակալ Ջեյմս Ուիննեֆելդը զգուշացրեց մարտունակությունը պահապնելու անհրաժեշտության մասին Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներուժի ավելացման պատճառով:

«Ռուսաստանն ու Չինաստանը նեդրումներ են կատարում սպառազինության նոր տեսակների արտադրության մեջ, ներառյալ բարձր ճշգրտության կառավարվող զենքը, «սթելս» տեխնոլոգիան, անօդաչու տեխնոլոգիաները, ինչպես նաև հզորացնում են սեփական հնարավորությունները տիեզերքում ու կիբերոլորտում, արդիականացնելով միջուկային ուժերը»,-նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---