ՆԱՏՕ ԽՎ-ն չի պատրաստվում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պյեր Լելուշի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով արված առաջարկներում, որ ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ոչ մի արտառոց բան չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Պյեր Լելուշի առաջարկները ունեն ամենքիչը երեք պատճառ: «Առաջինը` Ղարաբաղյան հակամարտությունը մինչեւ հիմա կարգավորում չի ստացել: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս ոչինչ դեռ չի կարողացել անել եւ վերջապես, երրորդը` ԵՄ ցանկությունը միանալ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը եւ ամրապնդել իր դիրքերը»,- ասել է նա:



Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը նշել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ն չի պատարստվում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ փոխել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ձեւաչափը: «Դրանք պարզապես առաջարկներ են»,- ընգծել է հայ քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---