«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ֆրանսիական կինոյի օր

PanARMENIAN.Net - Բաստիլի գրավման օրվա` Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ֆրանսիական կինոյի օր: Այդ օրվա ծրագրում են ֆրանսիական փառատոնային եւ ոչ փառատոնային կինոնկարներ. Ֆրեդերիկ Բալեղջյանի «Շուլերներ», Միշել Իսնասկոյի «Բյուրեղյա մարդը», Սերժ Ավետիքյանի «Վերադարձ» ֆիլմերը: Հուլիսի 14-ին կկայանա հայկական ծագում ունեցող ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Վերդարձ Հայաստան» նոր ֆիլմի պրեմիերան: Վերջինս մրցույթում ներկայացված է «Խաղարկային ֆիլմ» նոմինացիայում:



Բաստիլի գրավման օրը Երեւանում` Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, կկայանա ֆրանսիական երգի համերգ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---