Մոսկվան չի պարտադրի ղարաբաղյան խնդրի լուծումը ո'չ Երեւանին, ո'չ Բաքվին

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրին, առավել եւս, որ շատ թե քիչ «ութնյակի» երկրների մեծ մասը մասնակցում է, փորձում է օգնել այդ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվ նախագահ Շիրակն է ակտիվորեն մասնակցում այս գործին, եւ նախագահ Բուշը, մեր մյուս գործընկերներից ոմանք: Մենք շատ կցանկանայինք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունելի լուծում գտնեն»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եմ եւս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումը: Փոխզիջման պետք է հասնեն այդ երկրների ժողովրդներն, իսկ Ռուսաստանը, ինչպես նաեւ մեր մյուս գործընկերները, պատրաստ են հանդես գալ որպես այդ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---