Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացին սպառնում է հիմնականում Ադրբեջանը

PanARMENIAN.Net - «Վիեննայի տեքստում (ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության) զարմացնում է անփութությունը` «երկու կողմերը»: Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը վաղուց են ճանաչվել ԵԱՀԿ փաստաթղթերում եւ իրենց համանախագահների կողմից: Ո՞վ եւ ե՞րբ է վերանայել այդ մոտեցումը: Ո՞ւր է այդ որոշումը: Հարմարվողականությունը ինչ-որ մեկի քմահաճույքին, «սողացող» զիջումները գոնե ինչ-որ բանակցություններ շարունակելու համար տանում են փակուղի: Եվ արդյունքն ակնհայտ է»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ ռուս դիվանագետի, համանախագահները հայտարարում են իրնեց միայն վերջին 9 տարվա արդյունքների հետնորդները: Կազիմիրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան միջնորդությանը միացան 1997 թվականի սկզբին, սակայն Ռուսաստանը նախկինում եւս համանախագահ էր եւ ինքնուրույյն միջնորդ: «ԵԱՀԿ Մինսկի խմբում եղել են նաեւ այլ նախագահներ եւ համանախագահներ: Կարգավորման մի շարք գաղափարներ շատ վաղուց են մշակվել: Եվ համանախագահների ամբողջ աշխատանքն էլ կառուցվում է հրադադարի հիման վրա, որը ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թվականին»,-ընդգծել է նա:



Վ.Կազիմիրովը համոզված է, որ չի կարելի կարգավորումը որպես խաղաղ սկսել (գրավյալ տարածքների ազատագրում), իսկ հետո ինչպես կստացվի: «Խաղաղ գործընթացի կայունության եւ երաշխիքների մասին համանախագահները շատ թռուցիկ են խոսում, առաջարկվող միջոցների վերջում միայն: Այնինչ առաջնային, «պարտադիր պայման» (sino gua non) պետք է լինի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի բացարձակ հրաժարումը ուժի կիրառումից, ռազմական գործողությունները վերսկսելու ցանկացած փորձից: Այդ սկզբունքը հարկ կլինի ամրագրել նաեւ միջազգային առումով` հավանաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Չի կարելի թողնել այն միայն նախանշված, բայց ոչ ավարտուն: Սա կարելի է անվանել «զրոյական ցիկլ, որը պետք է ավարտվի մինչեւ «առաջին փուլի» սկիզբը»,-նշվում է հոդվածում:



Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, խաղաղ գործընթացի սպառնալիքները գալիս են հիմնականում Ադրբեջանից այն պատերազմում նրա կրած անհաջողությունների պատճառով: «Սա բոլորին է հայտնի եւ երեւում է անզեն աչքով (ռազմատենչ հայտարարություններ, սպառազինության մրցավազքի եւ ռեվանշի կոչեր, թշնամանքի բորբոքում հայերի հանդեպ, շփումների խզում նրանց հետ եւ այլն): Հատկանշական է, որ Բաքուն ավելի հաճախ եւ ավելի շատ է մերժում միջնորդների առաջարկները: Ուստի հարկավոր է մանրակրկիտ կերպով հետեւել Ադրբեջանի դիրքրոշումներին եւ փաստարկներին, բացահայտել եւ ցույց տալ, թե ինչը եւ ինչու է այնտեղ անընդունելի կամ չի անցնի»,-ասվում է «Չեզոքացնել գործը սպառնալիքներով եւ արյամբ լուծելու ցանկությունը» հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---