Ղարաբաղյան հակամարտության շուրջ կողմերը քիչ առասպելներ չեն հյուսել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ կողմերը քիչ առասպելներ, քարոզչական հնարքներ չեն հյուսել, երբեմն բացահայտ սուտ,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ ռուս դիվանագետի, համանախագահների «Բաքուն հումանիտար երանգ է տալիս օկուպացիան վերացնելու եւ նախկին բնակիչներին վերադարձնելու իր պահանջներին»: «Գրավման ամբողջ մեղքը նա բարդում է հայերի վրա, թաքցնելով սեփական մեղքերը, ռազմական գործողությունները դադարեցնել չցանկանալը 1992-94 թթ. նույնիսկ հրադադարի մասին պաշտոնական պայմանավորվածությունների տապալման (չո'րս անգամ): Արդյունքում 7 շրջանների կորուստ եւ հարյուր հազարավոր ադրբեջանցիների արտագաղթ: Թե ինչպես դա պատահեց արգելված թեմա է Բաքվում, քանի որ ստվեր է գցում Ա.Էլչիբեյի, իսկ ավելի շատ համազգային առաջնորդի վրա»,-գրում է ռուս դիվանագետը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը հաճախ է վկայակոչում ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. 4 բանաձեւերը, պահանջելով կատարել դրանք, սակայն այնտեղ չկա գեթ մեկ էական պահանջ, որ կատարված լինի, լինի դա հայերի կողմից, թե հենց ադրբեջանցիների (հրադադարից բացի): «Իսկ դա բոլոր բանաձեւերի կարեւորագույն պահանջն է, որը հենց Բաքուն էր անտեսում մեկ տարուց ավելի, փորձելով ուժով հասնել իր նպատակին: Եթե հումանիտար նկատառումները գլխավորը լինեին, ինչպես դա ներկայացնում է Բաքուն, ապա վաղուց հնարավոր կլիներ հասնել մի շարք շրջանների ազատմանը եւ տուն վերադարձնել հարյուր հազարավոր ադրբեջանցիներին»,-նշել է Կազիմիրովը:



Ռուս դիվանագետը նշել է, որ համանախագահներն այդպես էլ չկարողացան հասնել նրան, որ բոլոր կողմերը խոստովանեն, որ ԼՂ կարգավիճակը հիմնական վիճահարույց հարցն է: «Ողջ աշխարհը հասկանում է դա, սակայն ոչ բոլոր կողմերն են դա ընդունում: Յուրաքանչյուրը ԼՂ-ն համարում է «անկասկած» իրենը, թեեւ դա իրավացի է միայն իր բնակիչների համար, ներկա եւ նախկին: Հեյդար Ալիեւը հասկանում էր, որ ԼՂ-ն չես վերադարձնի, եւ մոտ էր գրավյալ տարածքների փոխարեն փոխանակման գաղափարին: Նա ուղղակի որոնում էր փոխհատուցում (Մեղրիի միջանցքը) եւ արժանի ձեւակերպում: Սակայն հրաժարվեց, տեսնելով որ իրեն լքում են ամենամերձավոր զինակիցները»,-հիշեցրել է Վ.Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---