Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Սարայեւո, ուր կհանդիպի Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Մլադեն Իվանիչի հետ, hայտնում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունը: Սարայեւոյից Վ. Օսկանյանը կմեկնի Բանյա Լուկա, որտեղ կմասնակցի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ Դեյվիսի գավաթի թենիսի մրցախաղի բացման արարողությանը:



Հուլիսի 20-ին նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Բոսնիա եւ Հերցեգովինայի հասարակական հաստատություններ, նրա հանդիպումը նախարարների խորհրդի նախագահ Ադնան Թերզիչի, խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Նույն օրը նախարարը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---