12  13.02.15 - ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլլսի մամուլի ասուլիսը

ԱՄՆ նորանշանակ դեսպան. Ղարաբաղյան խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության վրա

ԱՄՆ նորանշանակ դեսպան. Ղարաբաղյան խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության վրա

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային կարգավորման գործընթացին»,- այսօր լրագրողներին տված իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, հայտնում է Panorama. am-ը:

Ըստ դեսպանի՝ խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության, պատերազմի վրա. «Մեզ համար խիստ անհանգստացնող է լարվածությունը և նաև հռետորաբանությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ է ձևավորվում: ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի գործընթացը, որպես լուծման լավագույն ուղի»:

Միլսը, սակայն, հարկ համարեց նշել, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական առաքելություն է. «Դա գործընթաց է, որտեղ Մինսկի խումբը կողմերից որևէ մեկին չի կարող որևէ բան պարտադրել»:

Ռիչարդ Միլսը նշեց նաև, որ ԱՄՆ-ը և Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության կիրառման դատապարտումով, քանի որ սա, իր խոսքերով, հանդիսանում է «կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում»:

«ԱՄՆ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Ես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չեմ, Ադրբեջանի հետ այդ մասով չեմ կարող մեկնաբանություն ներկայացնել, սակայն մենք մեր գործընկերների, երկու գործընկեր պետությունների, երկու բարեկամների հետ շատ հստակ ասում ենք, մատնանշում ենք, որ հակամարտության լուծման համար միայն խաղաղ տարբերակը կարող է լինել՝ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում»,- ընդգծեց Ռիչարդ Միլսը:

Միլսը նշեց, որ սովորաբար դեսպանություննրը կապեր են հաստատում քաղաքական դաշտում առկա բոլոր ուժերի հետ:

«Հայաստանի ժողովրդավարության ուժեղ կողմերից մեկն այն է, որ կա ընդդիմություն, և ընդդիմությունը կարող է ազատ խոսել, ազատ արտահայտվել, կարող է ազատ շփումներ ունենալ նաև դեսպանությունների հետ, և սա կարևոր է»,-ասել է դեսպանը:

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակել ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Ռիչարդ Միլսն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ - ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ:

Նախօրեին Միլսը հավատարմագրերն էր հանձնել ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում: Նրան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Ավելի վաղ Վաշինգտոնում երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հրապարակել է իր գործունեության գերակա ուղղությունները. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, աջակցություն ազատ և բարգավաճ Հայաստանի կառուցմանը, որը խաղաղ կապրի հարևանների հետ: Միաժամանակ Երևանը մեղադրում է Բաքվին վստահության ամրապնդմանն ու հրադադարի պահպանմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններից հրաժարվելու մեջ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Երևանում իմ առաջնային գործը կլինի ջանքերի համակարգումը ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հասկանալու համար, թե ինչով կարող ենք դեսպանությունն և անձամբ ես նպաստել բռնության բռնկումների նվազեցմանը և խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել է Միլսը: Նա նշել է. ԱՄՆ քաղաքականությունը Երևանի հարցում պարզ է՝ ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղ ապրում է հարևանների հետ: «Դրան հասնելու համար իմ նախապատվությունը կլինի աջակցությունը ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու օրենքի գերակայության ապահովմանը Հայաստանում, տնտեսության ազատականացմանը և մի շարք գործընկերների, այդ թվում ԱՄՆ հետ, առևտրի ընդլայնմանը»,-ասել է Միլսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---