Իսրայելի ցամաքային զորքերը մտան հարավային Լիբանան

PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները չորեքշաբթի առավոտյան հայտարարել են, որ Իսրայելի ցամաքային զորքերը մտել են հարավային Լիբանան «Հեզբոլլահի» ամրակետերը ոչնչացնելու նպատակով: Ցախալի` Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, զորքերը գտնվում են սահմանի մոտ, նախատեսվում է ճշգրիտ հարվածներ հասցնել լիբանանցի գրոհայինների դիրքերի վրա: Իսրայելի հետեւակի խնդիրն է զենքի եւ թունելների որոնումը, որոնք տանում են Իսրայել:



Վերջին մի քանի օրվա ընթացքում Ցախալի զորքերը մի քանի անգամ մտել են Լիբանան, փորձելով ոչնչացնել «Հեզբոլլահի» հենակետերը, այնուհետեւ վերադարձել են Իսրայել: Իսրայելի հրամանատարության խոսքերով, հետագայում չի բացառվում ավելի լայնամասշտաբ ցամաքային գործողություն: Լույս չորեքշաբթվա գիշերը կրկին հրետակոծվել են Բեյրութի հարավային շրջանները: Զոհերի մասին դեռեւս չի հաղորդվում, սակայն, երեքշաբթվա ընթացքում Իսրայելում եւ Լիբանանում զոհվել է առնվազն 12 մարդ, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---