Ռեջեբ Էրդողան. Թուրքիան չի զիջի ԵՄ ճնշմանը Կիպրոսի հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ զիջումների գնալ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում եւ հանդես է գալիս այդ խնդիրը Եվրամիությանն անդամակցելու հետ կապելու դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը, հանդես գալով Հյուսիսային Կիպրոսում` թուրքական զորքերի կղզի մտնելու 32-րդ ամյակին նվիրված արարողությանը: «Մինչ կիպրոսյան խնդրի լուծումը մենք առաջարկում ենք չեղյալ հայտարարել բոլոր սահմանափակումները: Անհրաժեշտ է վերացնել անարդար էմբարգոն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից (ՀԿԹՀ): Մինչ այդ մենք չենք վերացնի շրջափակումը հույն կիպրոսցիների համար թուրքական նավահանգստներում»,-ասել է Էրդողանը: Նրա խոսքերով, բազմամյա կիպրոսյան խնդիրը հարկավոր է լուծել ՄԱԿ-ում:



«Այս հարցը հարկավոր է լուծել ՄԱԿ-ում, ոչ թե Եվրամիությունում, սակայն Թուրքիան միշտ եղել է եւ կլինի ՀԿԹՀ-ի կողքին»,-ընդգծել է թուրք վարչապետը, գրում է «Զաման» թերթը:



Նշենք, որ Թուրքիան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, թե չի բացի իր նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության համար մինչեւ որ չհանվի միջազգային մեկուսացումը Հյուսիսային Կիպրոսից, եւ պատասխանատվություն չի կրում այդ պատճառով ԵՄ հետ բանակցությունների տապալման համար: Իսկ Եվրամիությունում նախազգուշացնում են, որ բանակցություններն այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ կարող են տապալման սպառնալիքի տակ հայտնվել, եթե Անկարան չտարածի մաքսային դաշնության լրացուցիչ արձանագրության գործողությունները Կիպրոսի վրա, որը ստորագրվել է անցյալ տարվա հուլիսին: Փաստաթուղթը նախատեսում է, որ մինչեւ 2006 թվականի ավարտը Կիպրոսի Հանրապետության համար կբացվեն Թուրքիայի ծովային եւ օդային նավահանգիստները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---