Սերժ Սարգսյան. Ներկայումս դժվար է խոսել նախագահության վերաբերյալ ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրվելու մասին որոշումը կկայացնի 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասն Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Այժմ բարդ է խոսել նախագահության վերաբերյալ ծրագրերի մասին: Ես երբեք որեւէ պաշտոնի չեմ ձգտել»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա պարզաբանել է, որ իր որոշումը կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքից: «Եթե Հանրապետական կուսակցությունն ընտրություններում շահի մինչեւ 21-22 տոկոս, ես կհամարեմ դա բավարար, մինչեւ 25 տոկոսը` լավ, դրանից ավելի` գերազանց»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ դրա համար ոչ մի պատճառ չկա: Դա անիմաստ է: Ինչի՞ համար պիտի հրաժարվեմ պաշտպանության նախարարի պաշտոնից: Վա՞տ եմ աշխատել... Վատ եմ աշխատել` հանրապետության նախագահը կորոշի»,-հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---