6,3 մլն դրամի փոխհատուցում տավուշցի գյուղացիների գնդակոծված գույքի համար26 փետրվարի 2015 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրել է 6 մլն 337 հազար դրամի պետական աջակցություն՝ 2015 թվականի հունվարի 5-ից 12-ը հակառակորդի գնդակոծություններից առաջացած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով, հայտնում է Panorama. am-ը: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդունված որոշմամբ վերականգնվում է սահմանամերձ հինգ համայնքի գույքի կորուստը: «Սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրները շարունակելու են գտնվել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետը: Նշենք, որ 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ: Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով աշխատանքային խումբը հիմք էր ընդունել մարզպետի պատվերով «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ի կողմից իրականացված մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք` 6 մլն 337 հազար դրամ արժեքի: Մասնավորապես, Բերքաբեր համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է 66 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 2 մլն 668 հազար դրամ: Բարեկամավան համայնքում տուժել է 28 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 մլն 601 հազար դրամ, Չինարում` 4 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 88 հազար դրամ, Կոթիում` 31 քաղաքացի, վնասի չափը կազմում է 1 մլն 96 հազար դրամ, Բաղանիսում` 2 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 105 հազար : Պառավաքար, Կոթի և Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է 3 մեքենա, վնասի ընդհանուր չափը կազմում է 778 հազար դրամ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ավելի վաղ հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքով սահմանվեց, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը: Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |