ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հսկայական ճկունություն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ոչ մի օգնություն չեն ստացել Ադրբեջանի կողմից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, երեկ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Պորտոյում ընթացող ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, «Ադրբեջանը սկանդալային եւ անշնորհակալ կերպով մերժում է ցանկացած միջազգային կազմակերպության բոլոր նախաձեռնությունները, եթե դրանք չեն համապատասխանում Բաքվի մաքսիմալիստական ճարտասանությանը»: Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն իրենց կամքը կարտահայտեն նախագահական ընտրություններում, հնարավոր կլինի հասնել «համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի»: Այսօր, երբ Ադրբեջանը ռազմատենչ եւ ագրեսիվ հայտարարություններ է անում, մերժում է բանակցություններում դժվարությամբ ձեռքբերված համաձայնությունները եւ շարունակում է ենթարկել Հայաստանին տնտեսկան շանտաժի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու համար, Երեւանը շարունակում է հաստատորեն պաշտպանել ԵԱՀԿ հիմնական արժեքները, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---