ԱԳ փոխնարար. ՀՀ-ն չի մասնակցի ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը, քանի որ քննարկվող խնդիրներին չի առնչվում

ԱԳ փոխնարար. ՀՀ-ն չի մասնակցի ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը, քանի որ քննարկվող խնդիրներին չի առնչվում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։

«Այդ երեք պետությունը փոխադարձ խնդիրներ ունեն, որոնք չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք (ԵՏՄ) անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ», - պարզաբանել է փոխարտգործնախարարը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թեև որևէ հաղորդագրություն չի եղել, որ երեք նախագահի հանդիպումը կայանալու է ԵՏՄ ձևաչափի շրջանակում, այդուհանդերձ Կրեմլի պաշտոնական կայքէջը ընդգծում է, որ այդ հանդիպմանը կքննարկեն նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակի և հեռանկարների հետ կապված հարցեր, գրում է «Ազատությունը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 13-ին Աստանայում կայանալու է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում, նախագահները կքննարկեն փոխադարձ առևտրի ու տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կքննարկեն նաև միտումները համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում: Ընդ որում Հայաստանին հանդիպմանը չեն հրավիրել:

Միջազգայնագետ-վերլուծաբան Անդրեյ Ֆյոդորովը կարծում է, որ Լուկաշենկոն, Նազարբաևն ու Պուտինն առաջին հերթին փորձում են ելք գտնել վատ տնտեսական իրավիճակից, որում հայտնվել են իրենց ղեկավարած երկրները: Որոշ չափով անդրադարձ կլինի նաև քաղաքականությանը, սակայն ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսությունը: Ըստ փորձագետի, զարմանալի չէ, որ հանդիպմանը հրավիրված չեն Ղրղզստանի և Հայաստանի նախագահները: Նա հիշեցրել է, որ Ղրղզստանը դեռ պաշտոնապես չի անդամակցում ԵՏՄ-ին:

«Հայաստանը, թեև միացել է, սակայն տնտեսական առումով նրա դերը ԵՏՄ-ում աննշան է: Իմաստ չունի հրավիրել հանդիպմանը Սերժ Սարգսյանին, եթե նա ոչ մի բանի վրա ազդել չի կարող: Դա միայն կբարդացնի գործընթացը»,-կարծում է Անդրեյ Ֆյոդորովը, հայտնում է Udf.by-ը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---