Պուտին. Կիևում հեղաշրջումից հետո ՌԴ-ն պատրաստ էր մարտական պատրաստականության բերել միջուկային ուժերը

Պուտին. Կիևում հեղաշրջումից հետո ՌԴ-ն պատրաստ էր մարտական պատրաստականության բերել միջուկային ուժերը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում ասել է, որ Կիևում հեղաշրջումից հետո ՌԴ ԶՈւ պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման: Մոսկվան նույնիսկ մարտական պատրաստականության էր բերել միջուկային ուժերը:

Նա նշել է, որ արևմտյան գործընկերների հետ խոսակցություններից հասկանլի չէ, արդյոք նրանք կհրաժարվեն ռազմական միջամտությունից:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ էր արդյոք Ռուսաստանը մարտական պատրաստականության բերել իր միջուկային ուժերը՝ Պուտինը պատասխանեց. «Մենք պատրաստ էինք դա անել: Ես խոսել եմ գործընկերների հետ ու ասել եմ նրանց, ինչպես բացահայտ ձեզ եմ ասում, որ դա մեր պատմական տարածքն է, այնտեղ ռուս մարդիկ են ապրում, նրանք վտանգի մեջ են հայտնվել և մենք չենք կարող լքել նրանց: Սակայն մենք չենք պետական հեղաշրջում կատարել, դա արեցին ազգայնականները ու ծայրահեղական հայացքների տեր մարդիկ»:

Նա հավելել է, որ արևմտյան գործընկերները, գտնվում են հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, իսկ «մենք այստեղ ենք, և սա մեր հողն է: Դուք հանուն ինչի՞ եք այնտեղ պայքարում: Չգիտե՞ք: Իսկ մենք գիտենք, և մենք պատրաստ ենք: Սա ազնիվ ու բաց տեսակետ է: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ցանկություն ուներ համաշխարհային հակամարտություն բորբոքել, մեզ ստիպեցին գնալ նման գործողությունների»,-ասել է Պուտինը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ռուսաստանը պատրաստ էր, հավելել է նա, իրադարձությունների ամենաանբարենպաստ զարգացումների: «Ես կարծում էի, որ դրան չի հասնի, և պետք չէ ավելորդ անգամ սրել իրավիճակը»,-ասել է նա:

Ֆիլմում նաև ՊՆ վրա հղումով տվյալներ են բերվում այն մասին, որ որոշ ռազմական մասնագետներ անցյալ տարվա գարնանն առաջարկեցին ՌԴ նախագահին օգտագործել Ղրիմում ահաբեկման բոլոր միջոցները, սակայն Պուտինը հրաժարվեց:

Ինչպես նշում է ֆիլմի հեղինակ Կոնդրաշովը, «նախագահը պատասխանել է. «Չնայած իրավիճակի ողջ բարդությանն ու դրամատիզմին, «սառը պատերազմը» վերջացավ, մեզ հարկավոր չեն միջազգային ճգնաժամեր, Կարիբյանի նմանությամբ»:

«Ինչ վերաբերում է միջուկային ուժերի զսպմանը, հավելեց այն ժամանակ նախագահը, ապա դրանք միշտ են մարտական պատրաստականության վիճակում»,-պատմել է Կոնդրաշովը:

Պուտինը նշել է նաև, որ անցյալ տարվա գարնանը Ղրիմը իսկական ամրոցի վերածվեց: Մասնավորապես նա հաստատել է, որ նախորդ տարվա մարտին իր կարգադրությամբ Ղրիմում տեղակայվեց «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրը, որի նպատակն էր ցույց տալ, որ թերակղզին լավ պաշտպանված է:

«Դա հնարավոր էր անել միայն գերագույն հրամանատարի որոշմամբ: «Բաստիոնը» պաշտպանական համալիր է, որը պաշտպանում է ափը, այն հարձակողական չէ, սակայն դա արդյունավետ, արդիական, ճշգրիտ զենք է»,-ասել է Պուտինը:

Ըստ Պուտինի, «դա ամենաարդյունավետ ափամերձ համալիրն է աշխարհում այսօրվա դրությամբ»: Նա նշել է, որ միտումնավոր կերպով այդ «համալիրներն այնպես տեղակայվեցին, որ լավ երևան տիեզերքից»:

Ինչպես ասել է ՌԴ նախագահը, նա չէր կասկածում, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող խոչընդոտել մարդկանց մասնակցությունը հանրաքվեին:

«Նախ ՊՆ-ն էր աշխատում բարձ մասնգիտական մակարդակով, հետո մյուս բոլոր ծառայությունները՝ ԱԳՆ-ն, իրավաբանական ծառայությունները, ներքին քաղաքականության հարցերով զբաղվողները, ամեն ինչ այնքան էր համակարգված ու հստակ, ժամանակին, որ երբեմն ինձ մոտ հարց էր առաջնում. մի՞թե սա մենք ենք»:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---