ՆԱՏՕ-ի համար կարեւոր է հակամարտությունների խաղաղ կարգավորումը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - IPAP ծրագրի անվտանգության առանցքային հարցերն են քաղաքականության եւ անվտանգության հարցերը, որ ներառում են եվրա-ատլանտյան ինտեգրացիան, տարածաշրջանի երկների ինետգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, ազգային անվտանգության հայեցակարգի եւ ազգային պաշտպանության ռազմավարության ստեղծում, արտաքին քաղաքականության խնդիրների հստակեցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է գործնական տարածաշրջանային համագործակցության զարգացում Հարավային Կովկասի գործընկերների եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Եվ ամենակարեւորը պայքարն է ահաբեկչության դեմ: Կարեւոր է նաեւ պայքարը կոռուպցիայի եւ ստվերային տնեսության դեմ եւ ազգային օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին, եվրոպական կոնվենցիաների վավերացումը ազգային փոքրամասնությունների եւ սոցիալական խարտիայի ոլորտում: IPAP-ը քայլեր է նախատեսում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում, ուր մտնում են հասարակական ծառայողների վճարման համարկարգը, հասարակական արտադրության կառավարումը, հակամենաշնորհային օրենսդրությունը եւ մրցակցային քաղաքականությունը»,-նշել է նա:



ՆԱՏՕ-ի կապի սպան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունների կարգավորման գործում հիմնական դերը պատկանում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Այդ գործողությունները ներառում են ինքնավարությունների կարգավիճակի սահմանում, փախստականների վերադարձ, հակամարտության գոտիների վերականգնում, Վրաստանում միջազգային կազմակերպությունների լրացուցիչ գործողությունների ակտիվացում:



ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունն ուղղված է նոր տարածաշրջանների զարգացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ռազմավարության նոր գերակայությունների սահմանմանը: Հարավային Կովկասը հայտարարվել է ՆԱՏՕ-ի աշխարհագրական գերակայություն, եւ գործընկերության նոր մեխանիզմները, այդ թվում նաեւ IPAP-ը, լրացնում են արդեն առկա ծրագրերը եւ չափազանց կարեւոր են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը IPAP-ին խոստումնալից քայլ է տարածաշրջանային եւ եվրա-ատլանտյան անվտանգության ապահովման համար»,-ասել է Ռաժուկսը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    ---