Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ քաղաքական տարաձայնություններ չկան 3 օգոստոսի 2006 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ միշտ եղբայրական են եղել, չի եղել ոչ մի դեպք, երբ երկու համայնքների շահերը բարդացած լինեին քաղաքական տարաձայնություններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, Լիբանանի հայերը միշտ էլ հավանություն են տվել Իսրայելի կողմից գրավված Լիբանանի տարածքների ազատագրմանը: «Մեր քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները միշտ աջակցում են Լիբանանի ջանքերին այդ ուղղությամբ»,-ասել է նա: Սեֆիլյանի կարծիքով, այս պայքարում ամենակարեւոր գործող անձը «Հեզբոլլահ» կազմակերպությունն է: «Պետք է նշել, որ «Հեզբոլլահի» առաջնորդ շեյհ Հասան Նասրալլան մեծացել է հայկական շրջապատում, հայկական թաղամասում: Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իր ունեցած ելույթներում, անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, Նասրալլան միշտ բարձր է գնահատել հայերի դերը երկրի հասարակական կյանքում: Հայկական կուսակցությունները պարբերաբար հանդիպում են «Հեզբոլլահի» ղեկավարության հետ, հայ երիտասարդությունը բարձր է գնահատում կազմակերպության դերը Լիբանանի ազատագրման եւ անկախության գործում: Մենք նույնպես տեսնում ենք այդ կազմակերպության դերը Լիբանանի կյանքում եւ գնահատում ենք այն փաստը, որ «Հեզբոլլահը» ընդհանուր ոչ մի բան չունի Ուսամա բեն Լադենի եւ նրա «Ալ-Ղաիդայի» հետ»,-ընդգծել է Սեֆիլյանը: Նշենք, որ ներկայումս Լիբանանում բնակվում է 100 հազար հայ: Լիբանանում է գտնվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանը (Անթիլյաս): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |