Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը վաղ թե ուշ կհրապարակվեն

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առանձնահատուկ գործընթաց է, որտեղ չի կարելի բավարարվել կիսատ-պռատ արդյունքներով:Եթե բանակցություններն արդյունք չտան, նշանակում է, որ հակամարտության կարգավորման հնարավորությունները չեն օգտագործվել»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, եթե մինչեւ տարեվերջ բանակցություններում կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չբերվի, դա կնշանակի, որ հակամարտության կարգավորման հնարավորությունները լիովին չեն օգտագործվել: Միեւնույն ժամանակ Սողոմոնյանը անկառուցողական եւ անիրական է համարել պաշտոնական Բաքվի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հրապարակումը, ըստ Վ.Սողոմոնյանի, մասնակի է եղել եւ չի արտացոլում կարգավորման ողջ ընթացքը: «Այն ժամանակ հայկական կողմը հայտարարեց բանակցային գործընթացում երբեւէ քննարկված բոլոր փաստաթղթերը հրապարակելու իր պատրաստակամության մասին, այն դեպքում, եթե մասնակիորեն հրապարակվեն կարգավորման սկզբունքները»,-ասել է նա: Ընդ որում Հայաստանի մամլո խոսնակը նշել է, որ բոլոր փաստաթղթերը հրապարակելու դեպքում «բոլորին պարզ կդառնա բանակցությունների ընթացքը եւ այն կողմը, որը խոչընդոտում է կարգավորմանը»:

Ըստ Վ.Սողոմոնյանի, այդ փաստաթղթերը վաղ թե ուշ հրապարակվելու են, քանի որ ժամանակի ընթացքում բոլոր գաղտնի փաստաթղթերը դառնում են հանրության սեփականությունը: «Պատմությունն ամեն ինչ իր տեղը կգցի»,-ընդգծել է ՀՀ նախագահի մամլո խոսնակը, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---