Հայաստանն ու Վենեսուելան զսարգացնում են երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Վենեսուելայի նախագահի հատուկ պատվիրակ, բարձրագույն կրթության նախարար Սամուել Մոնկադայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայութունը: Ողջունելով հյուրին, նախարար Օսկանյանը նշեց, որ նա Վենեսուելայի առաջին պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման հեռանկարները: Նշվեց, որ Վենեսուելայում հայկական փոքրաթիվ համայնքը կարող է կամրջի դեր խաղալ երկու երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչման հարցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---