Թուրքիան ցանկանում է ներկայանալ որպես ԵՄ դաշնակից եւ եվրոպական դիվանագիտության գործիք

PanARMENIAN.Net - «Թուրք խաղաղապահների գործուղումը Լիբանան բոլորովին էլ Անկարայի կայսերական նկրտումների աճ չէ, թեեւ համոզված եմ, որ շատերը Հայաստանում, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների բոլոր հանգամանքներն, այդպես են կարծում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Ռեջեփ Թաիբ Էրդողանը, չնայած իր բուռն «իսլամիստական երիտասարդությանը», դառնալով Թուրքիայի վարչապետ, շեշտը դրեց Թուրքիայի եվրոպականացման եւ ԵՄ-ին նրա անդամակցության վրա: «Սակայն Եվրոպան այսօր ողջ աշխարհին ցույց տվեց իր մտավախությունը խաղաղարար գործողությանը իրապես մասնակցելու առումով (ինչպես նաեւ, օրինակ, գնահատականների ոչ համարժեք լինելը, թեկուզ դատողությունները Լիբանանի բանակի մասին): Այս իրավիճակում Թուրքիան ցանկանում է ներկայանալ որպես ԵՄ դաշնակից եւ եվրոպական դիվանագիտության գործիք: Դրանում է Լիբանանի հարցում նրանց գործողությունների իմաստը: Իսրայելի համար Թուրքիայի այդ քայլը միանգամայն ընդունելի է, քանի որ երկար տարիներ հենց Թուրքիան է եղել հրեական պետության դաշնակիցը»,-նշել է նա: Ռուս քաղաքագետը գտնում է, որ վերջին տարիներին Իրաքում իրավիճակի հետ կապված հարաբերությունները Թել Ավիվի եւ Անակարայի միջեւ նկատելիորեն սառել են:



«Սակայն Թուրքիան այնուամենայնիվ շատ ավելի բարենպաստ «խաղաղարար է» իսրայելցիների համար: Այդպիսով, Անկարան, մի կողմից ձգտում է դեպի Եվրոպա եւ պատրաստ է ցուցադրել իր հանդուրժողականությունը ԵՄ-ին եւ նման մի փոքր արտառոց միջոցներով, այսինքն ցույց տալ, որ պատրաստ է պահպանել եվրոպացի տղաների կյանքը եւ եվրոպացի հարկատուների փողերը, իսկ մյուս կողմից` նման գործողությունը կդառնա Իսրայելի հետ հարաբերությունների ստուգում, եւ հնարավոր է որոշ չափով ջերմացնի դրանք: Երրորդը` այդ նպատակն Անկարան չի հրապարակում եւ երբեք դա չի անի` թուրքերը վախենում են սեփական «փողոցից», որտեղ առկա է համակրանքը «Հեզբոլլահի» հանդեպ: Հետեւաբար, հարկավոր է սովորեցնել զինվորականներին ինչպես իրենց պահել իսլամիստական ծայրահեղական շրջապատում: Հավանաբար, այստեղ աշխատում է նաեւ «թշնամուն պետք է ճանաչել» սկզբունքը: Այդ գործողության օգնությամբ Թուրքիան շատ ավելի լավ կպատկերացնի իրեն եւ Լիբանանի, եւ Իրանի հետ «Հեզբոլլահի» հարաբերությունների իրողությունը, եւ Իրանի մտադրությունները»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---