Ռոբոտը` խոհանոցում. Ավագ խոհարարները կարող են գործազուրկ դառնալ15 ապրիլի 2015 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր լավ խոհարար գիտի, որ ուտեստի պատրաստումն առաջին հերթին արվեստ է: Ստեղծագործական մոտեցումը գործընթացին և ձեռքերի ճարպկությունը սովորական մթերքը վերածում են խոհարարական արվեստի իսկական գլուխգործոցների, որին ունակ է միայն մարդը: Սակայն Moley Robotics թիմի անդամներն այլ կարծիքի են` նախապես իմանալով բաղադրությունը, գործողությունների հետևողականությունն ու անհրաժեշտ քանակները, բավականաչափ ճկուն ռոբոտը կարող է արագ և համեղ պատրաստել` օգտվելով համացանցի կամ սմարթֆոնի «ուղեղի» բաղադրատոմսերից: Ռոբոտ-խոհարարը բաղկացած է երկու մանիպուլյատորից, որոնք կախված են խոհանոցային պարագաների` ջեռոցի, գազօջախի, աշխատանքային մակերեսի ու լվացարանի վերևում: 24 միացությունների ու 20 շարժիչի միջոցով մանիպուլյատորները կարող են ցանկացած սպասքից կամ պարագայից օգտվել, հստակ կրկնելով խոհարարի շարժումները, որոնք նախապես կտեսագրվեն և կբեռնվեն սարքի հիշողության մեջ: Ռոբոտի աշխատանքը կառավարելու է սովորական սմարթֆոնը, իսկ հատուկ հավելվածը թույլ կտա դա անել հեռահար: Ռոբոտը զանգվածային վաճառքի կհանվի 2017-ին: Ռոբոտն աշխատելու է հատուկ պաշտպանական ապակու ներսում, հակահրդեհային համակարգը կպաշտպանի նրան հրկիզումից: Ինչ վերաբերում է իսկական խոհարարներին, ապա ընկերությունում վստահ են, որ նորույթը թույլ կտա նրանց փող վաստակել` առցանց վաճառելով իրենց ֆիրմային բաղադրատոմսերը: Օգտագործելով այդ տեղեկությունները` ռոբոտը իսկական խոհարարներից վատ չի պատրաստի, սակայն ինքնուրույն, դեռևս, չի կարող ստեղծագործական աշխատանք կատարել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |