''Vahagn Hairapetyan & Cats''-ը ելույթ կունենան Մոսկվայում

PanARMENIAN.Net - ''Vahagn Hairapetyan & Cats'' հայկական էթնո-ջազյաին խմբի համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին Մոսկվայում: Վահագն Հայրապետյանը հանդիսանում է ժամանակակից հայկական բեմի ամենահայտի ջազային երաժիշտներից մեկը, հայտնի ջութակահար Կարո Հայրապետյանի որդին: Երկար ժամանակ նա նվագել է սվինգ եւ բոպ, ելույթ ունենալով իր տրիոյի հետ, սակայն 2005 թվականին Հայրապետյանը ստեղծել է ''Vahagn Hairapetyan & Cats'' սեպտետը, որը մասնակցել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող ամենամյա «Jazz Appreciation Month»-ին, ինչպես նաեւ «Երեւան-2006» III Միջազգային ջազ-փառատոնին, հայտնում է «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---