Cumhuriyet. Թուրքիան մեծ վնասներ կրեց Գալիպոլիի հաղթանակը ապրիլի 24-ին նշելով29 ապրիլի 2015 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մեծ կորուստներ կրեց, որպես հակադարձ հայերին Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունը տեղափոխելով ապրիլի 24-ին, կարծում է Cumhuriyet թերթի թղթակից Դույգու Գյուվենչը: Դրա համար նա խիստ քննադատության է արժանացել իր երկրի իշխանությունների կողմից, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան Չանաքքալեի (Գալիպոլի)ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, չնայած որ ամեն տարի դրանք անցկացվում էին մարտի 18-ին: Անկարան բազմաթիվ երկրների ղեկավարների էր հրավիրել մասնակցելու տոնակատարությանը: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան: ԱՄՆ-ն պատվիրակություն չուղարկեց Թուրքիա` բավարարվելով դեսպանի մասնակցությամբ, իսկ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նախընտրեցին այլցելել Երևան: «Թուրքիան մեծ վնասներ կրեց Գալիպոլիի հաղթանակը ապրիլի 24-ին նշելով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ցեղասպանությունը ճանաչած կամ ճանաչումը վերաձևակերպած երկրների թիվը հասավ 10-ի: 2015-ին «ցեղասպանություն» բառն արտասանեցին Վատիկանը, Արգենտինան, Ավստրիան, Բուլղարիան, Չիլին, Չեխիան, Գերմանիան, Հոլանդիան, Ռուսաստանը և Սիրիան: Այժմ Անկարան աշխատում է Բունդեսթագում նման որոշման ընդունումը կասեցնելու ուղղությամբ, որում ներառված է նաև Գերմանիայի նախագահի ելույթը»,-գրում է հեղինակը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |