Թուրք ահաբեկիչը զգուշացրել է, որ Հռոմի Պապի այցելությունն Ստամբուլ կարող է նրա կյանքն արժենալ

PanARMENIAN.Net - Ահաբեկիչ Մեխմետ Ալի Աղջան, որը 1981 թվականին մահափորձ է կատարել կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հովհաննես Պողոս II-ի վրա, Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ին կոչ է արել հետաձգել ծրագրված այցելությունը Թուրքիա: Աղջան հայտարարում է, որ վերջինիս կյանքը վտանգված է:



Աղջան, որն այսօր բանտարկված է սպանության համար, չի ճշտել` կոնկրետ ումից պետք է սպառնալիք սպասել: Իտալական La Republica թերթի հրատարակչություն հասած նամակում մշուշոտ ակնարկներ կան «հատուկ ծառայությունների գործնեության» վերաբերյալ: Նամակի վերջում ահաբեկիչը Բենեդիկտ XVI-ին առաջարկում է թոշակի գնալ «եւ վերադառնալ հայրենիք եւ ապրել խաղաղության մեջ»:



Հովհաննես Պողոս II-ի մահափորձից հետո, ինչի արդյունքում նա ծանր վիրավորվել էր, Մեխմետ Ալի Աղջային դատել են եւ ցմահ բանտարկության են դատապարտել: Պապի մահից հետո, նրա չկայացած մարդասպանին ներում շնորհեցին եւ նա հետ ուղարկեցին Թուրքիա, որտեղ նա ձերբակալվեց այլ հանցագործությունների համար, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---