Էրդողանի հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան չի ձգտում Եվրոպա, հերյուրանք է

PanARMENIAN.Net - Մերօրյա Եվրոպայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը պատմական տեսանկյունից չի դիտարկվում, այն ունի քաղաքական ենթատեքստ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կախված է նրանից, թե որքան մեծ նշանակություն են տալիս այդ հարցին եվրոպական երկրները: «Թուրքիային պետք է փաստի առաջ կանգնեցնեն, որ առանց այս հարցի քաղաքական որոշման, նա չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Ինչ վերաբերում է Ռեջեփ Էրդողանի երբեմն հնչող հայտարարություններին այն մասին, թե իր երկիրն այնքան էլ չի ձգտում Եվրոպա, դա ոչ ավելին է, քան հերյուրանք: Թուրքիան պատրաստ չէ Եվրոպային, նա ձգտում է պնդել իր պայմանները, որպեսզի ստացվի այնպես, որ ոչ թե ԵՄ-ն է ընդունում Թուրքիային, այլ Եվրոպան մտնում է Թուրքիա»,- նշել է Չոբոյանը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պետք տեսնել պետության եւ ժողովրդի տարբերությունը: «Թուրքիայի անդամակցությունը ցանկանում են ԱՄՆ-ում, ինչին բավականին հաջող հակազդում է հայկական լոբբին: Օրինակ, ֆրանսիական հասարակությունն այնքան էլ չի ցականում այդպիսի անդամ ունենալ ԵՄ-ում: Ընդհանրապես, Եվրամիությունը միատար կառույց չէ, յուրաքնաչյուր պետություն ելնում է սեփական նպատակներից եւ դա բնական է: Թուրքիան հարաբերությունները երկրների հետ առանձին-առանձին է բարելավում: Եվրոպայի յուրաքանչյուր երկիր ունի շահերը, եւ թուրքերը կարող են ստանալ նրանց աջակցությունը»,- ասել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի նախագահը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---