Աղբյուր․ Google Nexus-ն առաջին անգամ կթողարկվի երկու տարբեր արտադրողների կողմից27 մայիսի 2015 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը սկսել է Android օպերացիոն համակարգի բազայի վրա Nexus շարքի բջջային հեռախոսներ թողարկել 2010-ին` արտադրությունը վստահելով HTC, Samsung, LG և Motorola ընկերություններին: Սակայն, ինչպես տեղեկացնում են ինսայդերները, ընկերության ղեկավարությունը որոշել է արտադրական գործընթացում ևս մեկ ընկերություն ընդգրկել` այսուհետ սմարթֆոններ կարտադրեն Huawei и LG-ն, իսկ դրանց վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Տարբերակը, որով LG-ն է զբաղվում, ունի LG Angler ծածկագիրը: Սարքը կունենա 5,2-դյույմանոց էկրան և 2700 մԱժ ծավալով մարտկոց: Պրոցեսորի և ARM-չիպի հաշվարկային հզորությունը դեռ քննարկման փուլում է: Nexus-ի այս տարբերակը կունենա Snapdragon 808 չիպ` 6-միջուկային պրոցեսոր, որն օգտագործվում է նորագույն LG G4 սմարթֆոնում: Nexus-ի երկրորդ տարբերակը, որի վրա աշխատում է Huawei-ը, հայտնի է Bullhead ծածկագրով: Սա այս ընկերության առաջին Nexus-սարքն է: Սարքը կթողարկվի 5,7-դյույմանոց էկրանով, Snapdragon 810 պրոցեսորով և 2700 մԱժ ծավալի մարտկոցով: Հաղորդվել է նաև, որ Google-ը կթարմացնի Nexus շարքը նոր պլանշետով: Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Ընթերցեք նաև. Վաճառված հեռախոսը որոշակի տեղեկատվություն է պահպանում նախկին տիրոջ մասին Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |